«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Արցախի ԱԺ նախագահը զառանցում է ադրբեջանցիների «հազարամյակության» մասին

Արցախի ԱԺ նախագահը զառանցում է ադրբեջանցիների «հազարամյակության» մասին
21.07.2023 | 22:35

Արթուր Թովմասյան անուն-ազգանունով և սրա նման հակահայերն են, որ թև ու թիկունք են տալիս ադրբեջանցիներին կեղծելու պատմությունը:

Այ՛ տգետ, 1918 թ-ի մայիսի 27-ին ծնված ադրբեջանցի ազգը և դրանց ձևավորած պետությունը ինչպե՞ս կարող էր հազարամյակների պատմություն ունենալ:

Մինչ թուրք-ազերին կեղծում է մեր պատմությունը և մեզ ներկայացնում եկվոր, իրեն հայ համարող այս «կենդանին» 105-ամյա ադրբեջանցիներին «հազարամյակների» պատմություն է վերագրում:

Արայիկ Խանքենդացուն սպասարկող այս թյուրիմացություններն արդեն չեն էլ թաքցնում իրենց ոչ միայն տգետ և անհայրենիք լինելը, այլև թրքահպատակությունը:

Ո՜նց եմ ես զզվում Արցախի պաշտոնյաների մեծ մասից:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ



Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ